Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ահա այսպիսի դաշնակցություն

Ահա այսպիսի դաշնակցություն
24.02.2014 | 18:00

Մինչ Հայ հեղափոխական դաշնակցությունը հարմարավետ տեղավորվել է այժմ էլ «ոչ իշխանական ուժ» ձևակերպման շրջանակներում, իսկ նրա աննկուն ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ԱԺ-ում կռիվ է տալիս արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի դեմ` գործի դնելով նախարարի օգտագործած բառապաշարին համարժեք հյութեղ բառապաշարը, ՀՅԴ-ի մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ` Վահան Հովհաննիսյանը, պատրաստվում է իր փորձն ու գիտելիքները ներդնելու հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում:

Վահան Հովհաննիսյանը, իհարկե, շատ երկար սպասեց Գերմանիայում ՀՀ դեսպանի բաղձալի պաշտոնը ստանալուն: Եվ հիմա ԶԼՄ-ներն ավետում են, որ ոչիշխանական ուժի ներկայացուցիչ դեսպան Վահան Հովհաննիսյանին ԳԴՀ-ում ընդունել է երկրի նախագահ Յոահիմ Գաուկը` հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: Ինչի՞ մասին են խոսել Վահան Հովհաննիսյանն ու Յոահիմ Գաուկը:
Պարզվում է, որ նրանք քննարկել են երկու երկրների միջև ընթացող դինամիկ քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, գիտակրթական և մշակութային կապերի առավել զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Թե ինչպիսի դինամիկ երկխոսություն կընթանա երկու երկրների միջև` տակավին անհայտ է, բայց Վահան Հովհաննիսյանի դինամիկ շրջադարձը ընդդիմադիրից դեպի իշխանական շրջանակներ այլևս ոչ ոքի չի զարմացնում: Չի զարմացնում նաև ոչ իշխանական ուժերի շրջագծում ՀՅԴ-ի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Չէ՞ որ ՀՅԴ-ն առաջին անգամ չէ, որ առաջնորդվում է «և՛ մեխին, և՛ պայտին» սկզբունքով, արդյունքում քաղաքական դիվիդենտդներ շահելով և՛ պայտից, և՛ մեխից:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ